Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ  ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի 37 գործարարների ներկայացնող «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ  ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ պետական գործիքակազմի կիրառմամբ ու ներդրումների իրականացմամբ Գորիսում զբոսաշրջության ոլորտի վերականգնման և կայուն զարգացման վերաբերյալ։

Նախարարը շեշտել է, որ պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձացմանը․ «Պետությունն այդ ուղղությամբ ներդրումներ է կատարում, դրա վառ օրինակն այն է, որ նախատեսվում է Գորիսում զբոսաշրջային կլաստերի հիմնում»,- նշել է նա։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ գտնելու արդյունավետ լուծումներ առկա խնդիրների հաղթահարման համար։

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ինչպես նաև ՏԿԵՆ, Ֆինանսների, ԿԳՄՍ նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print