ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու մեր իրավազորության ներքո. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքները մնալու և գործելու են տվյալ երկրի իրավազորության ներքո:

Նախարարը նշեց, որ հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին:

«Այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք: Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ և ուղիղ ասեմ՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print