Իսպանիայում գիտնականները հայտնաբերել են մոտավորապես 1,1-1,4 միլիոն տարեկան քարացած դեմքի ոսկորներ, գրում է BBC-ն: Իսպանիայի Բուրգոս քաղաքի մոտակայքում գտնվող Սիմա դել Էլեֆանտե քարանձավում հայտնաբերված բրածոները բեկորներ են, որոնք կազմում են մեծահասակի դեմքի միջին մասի ձախ կողմի մոտավորապես 80%-ը՝ ներառյալ զիգոմատիկ ոսկորը և վերին ծնոտի քթի հատվածները:
Այս բրածոները հայտնաբերվել են 1980-ականների սկզբին: Դրանք Եվրոպայում մինչ օրս հայտնի ամենահին մարդկային մնացորդներից են: Հետազոտողները այդ ոսկորների տիրոջը անվանել են Փինկ՝ ի պատիվ Pink Floyd խմբի (չնայած նրա սեռը չի հաջողվել որոշել):
Պարզվել է, որ Փինկի դեմքի անատոմիան ավելի պարզունակ է, քան Homo antecessor-ինը, որը մոտ 850,000 տարի առաջ ապրել է Արևմտյան Եվրոպայում և որի դեմքի միջին մասը նման էր ժամանակակից մարդկանց տեսքին:
Հետազոտողները հայտարարել են, որ հայտնաբերված ոսկորները բավարար չեն՝ եզրակացնելու, թե Փինկը պատկանում է հին մարդու նոր տեսակի, սակայն այդ հնարավորությունը համարում են միանգամայն իրական: