ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է, մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո, այն կարևոր քայլի կատարումից հետո, ինչպիսին կլինի «Խաղաղության համաձայնագրի» կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով, արդեն փաստաթղթավորված, եթե կարելի է ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին։ Այս մասին ԱԺ-ում 2024 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։
Մինչ այս պահը, ցավոք, մենք տեսնում ենք որոշ հռետորաբանության տարրեր, ապակառուցողականության տարրեր, որոնք մենք շարունակաբար, իհարկե, հանդիպում ենք ադրբեջանական կողմից՝ մեր համար մտահոգիչ են հենց այս կոնտեքստում։
Ուզում եմ նորից հստակ հայտնել մեր դիրքորոշումը, այն պահին, երբ որ մենք կունենանք ստորագրված խաղաղության համաձայնագիր, մենք ևս կունենանք մեր վերապահումները Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»։