Հայաստանը և Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի աջակցության վրա․ Պուտին

Ռուսաստանը մշտապես հանդես է եկել և գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ ի նպաստ Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովման: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմի ցանկացած հնարավոր աջակցության վրա՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print