Թրամփի վարչակազմը խստացնում է մուտքի կանոնները տասյակ երկրների համար

Թրամփի վարչակազմը քննարկում է տասնյակ երկրների քաղաքացիների համար մուտքի լայնածավալ սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը, Reuters-ին հայտնել են խնդրին քաջատեղյակ աղբյուրները։

Հուշագրում ընդգրկված է 41 երկիր, որոնք իրենց հերթին բաժանված են 3 առանձին խմբերի: 10 երկրներից բաղկացած առաջին խմբի համար՝ ներառյալ Աֆղանստանը, Իրանը, Սիրիան, Կուբան և Հյուսիսային Կորեան, կսահմանվի մուտքի արտոնագրերի ամբողջական կասեցում:

Երկրորդ խմբում ընդգրկված 5 երկրի համար՝ Էրիթրեան, Հայիթին, Լաոսը, Մյանմարը և Հարավային Սուդանը, կսահմանվի մասնակի կասեցում։ Դրանք կազդեն զբոսաշրջային և ուսանողական վիզաների, ինչպես նաև այլ ներգաղթային վիզաների վրա՝ որոշ բացառություններով:

Երրորդ խմբում, ընդհանուր առմամբ, 26 երկիր է ընդգրկված՝ ներառյալ Բելառուսը, Պակիստանը և Թուրքմենստանը։ Դրանց համար կքննարկվի ԱՄՆ վիզաների տրամադրման մասնակի կասեցում, եթե նրանց կառավարությունները «չգործադրեն 60 օրվա ընթացքում թերությունները վերացնելու հնարավորությունը», ասվում է հուշագրում։

Ըստ աղբյուրի՝ ցուցակում կարող են փոփոխություններ լինել և այն դեռ պետք է հաստատվի վարչակազմի, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print