Ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան առաջին հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Ռադու Պետրեսկուն, մրցավարի օգնականներ՝ Ռադու Ժինգուլյակը և Միրչա Գրիգորիուն: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Անդրեյ Չիվուլետեն: Իտալացի Ալեանդրո Դի Պաոլոն նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ իտալացի Ֆեդերիկո Լա Պեննան, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստան — Վրաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։00-ին