Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 148 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 52, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության ու խուլիգանության՝ 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խոշտանգման, զենք-զինամթերքի առգրավման ու թմրանյութի իրացման՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 2, մարդու առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ձերբակալվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության՝
3, անձնական ունեցվածքի գողության՝ 2, կողոպուտի ու պետական ունեցվածքի
գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 5 մարդ զոհվել է, 24-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: