Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` 19-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։

Երևանում մարտի 19-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print