Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 6, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 5-ական, համակարգչային հափշտակության և դատական ակտը չկատարելու՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և ինքնավնասման՝ 2-ական, սպանության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, համակարգչային հափշտակության՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print