NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել է վայրէջք կատարել Երկիր. գրում է BBC-ին: Նրանք Միջազգային տիեզերական կայանում պետք է ութ օր անցկացնեին, բայց նրանց առաքելությունը ստիպված երկարաձգվել էև Բոինգ ընկերության Starliner տիեզերանավի տեխնիկական խնդիրների պատճառով:
Ուիլմորն ու Ուիլյամսը Երկիր են վերադարձել SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով՝ NASA-ի տիեզերագնաց Նիկ Հեյգի և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Գորբունովի հետ միասին:
Միջազգային տիեզերակայանից մինչև Երկրի մակերևույթ իջնելը տևել է 17 ժամ:
Crew Dragon պարկուճը մտել է Երկրի մթնոլորտ՝ դիմակայելով մինչև 1600°C ջերմաստիճանի: Տիեզերանավի վրա գտնվողները զգալի ծանրաբեռնվածություն են ունեցել, որը մոտ չորս անգամ գերազանցում է երկրի ձգողականության ուժը։
Սարքը իջեցվել է չորս օդապարիկների միջոցով: