ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

ՄՊՀ-ից հայտնում են, որ իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ

  1. քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ.
  2. հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման.
  3. հաղորդագրությունները չեն պարունակել տարիքային սահմանափակման և կորուստներ կրելու վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացնող տեղեկություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print