Քաղաքացիների կողմից հայտարարագրերի ներկայացման դրական դինամիկա կա: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ էդուարդ Հակոբյանը:
Հարցին՝ եթե մոտ 750 հազար գրանցված աշխատողները հայտարարագիր չներկայացնեն, ՊԵԿ-ն ինչ է անելու, Հակոբյանն ասաց. «Դուք հարցը տալիս եք բացասական կողմից, բայց հիմա դինամիկան հակառակն է հուշում: Անելու ենք այն, ինչը որ արել ենք անցած տարի»:
Հակոբյանը շեշտեց՝ մարդիկ իհարկե հայտարարագիր ներկայացնում են, այս պահի դրությամբ մոտ 12,000 քաղաքացի արդեն ներկայացրել է:
«Մենք 750 հազարի մասին ենք խոսում 750 հազարից այս պահի դրությամբ, 12 հազարը ներկայացրել է և նաև կան բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են կրեդիտներ»:
Իսկ եթե, օրինակ, 600 հազարը չներկայացնեն հայտարարագիր, ՊԵԿ նախագահն ասաց, որ այս պահի դրությամբ գործում է միայն տուգանքի մեխանիզմը: «Այս պահին ուրիշ մեխանիզմ չկա. տուգանքի բարձրացում, կրկնապատկում է»,- ասաց նա՝ ընդգծելով որ հարակադրանքի այլ մնեխանիզմ այս պահին չկա:
Ճշտող հարցին էլ՝ հնարավոր է հայտարարագրման ժամկետը հետաձգվի, նա արձագանքեց, որ այս պահի դրությամբ հայտարարվել է նոյեմբեր 1-ը և որ այդ ժամկետն ուժի մեջ է, այլ բան չկա այս պահին: