2023թ-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ օրենքն ընդունվեց

Հունվարի 1-ից հանրապետությունում  նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7000 դրամով՝ դառնալով 75․000 դրամ, նախկին 68.000 դրամի փոխարեն։

ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հաստատեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և կից օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից օրենքում նախատեսվող փոփոխությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության նիստում նշվել էր, որ Կառավարությունն իր հնգամյա զարգացման ծրագրում նախատեսում է 2024թ-ին նվազագույն աշխատավարձը հասցնել 79 հազար դրամի, իսկ արդեն 2026-ին՝ 85 հազար դրամի։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ԱԺ–ում 2023-ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ 2023թ–ին հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print