2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում իրականացված հանքարդյունաբերության ծավալը կազմել է 246 մլրդ 721 մլն դրամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.2% է: Իսկ հունվարից հոկտեմբեր ծավալները կազմել են 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն հարկատուն հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2022թ․ երրորդ եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարվել շուրջ 130 մլրդ դրամի հարկ։