Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել գործարարներին դադարեցնել ներդրումներն Ամերիկայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի։
«Կարևոր է, որ ապագա ներդրումները, հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարված ներդրումները, որոշ ժամանակով դադարեցվեն, մինչև մենք հստակեցնենք իրավիճակը Միացյալ Նահանգների հետ»,- ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում՝ տուժած ոլորտների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը «հավաքական համերաշխության» կոչ է արել:
Հիշեցնենք` ավելի վաղ Թրամփի վարչակազմը ԵՄ-ի համար 20 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել դեպի ԱՄՆ ամբողջ արտահանման համար, ինչը Մակրոնն անվանել է «դաժան և անհիմն որոշում»: