Ռուբեն Վարդանյանի միջազզային պաշտպան Ջարեդ Գենսերն ասել է, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը ԱՄՆ նոր վարչակազմի համար «առաջնահերթ խնդիր է»:
«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին», — ասել է Գենսերը Catholic News Agency-ի հետ զրույցում:
Ըստ Գենսերի, այս կարևոր հարցերից ներկայիս խաղաղության պայմանագրում ոչ մեկը ներառված չէ, դրանք չկան նաև երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նրա խոսքով, Թրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար:
Գենսերը հրաժարվել է ասել, թե ինչ կոնկրետ մեթոդներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, չնայած նա խրախուսեց Թրամփի վարչակազմին «ցնցել» Ադրբեջանի նախագահին, ում նա բռնապետ է համարում: