Ատեստավորված զինծառայողները հավելավճար կստանան․ ՊՆ նոր նախագիծը 65 կողմ, 26 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացավ։
Նախագծի համաձայն պայմանագրային զինծառայողները աշխատավարձի հավելավճարներ ստանալու համար կանցնեն ատեստավորում, որը պարտադիր կլինի 3 տարին մեկ անգամ։
Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ պայմանագրային զինծառայողների ատեստավորումը կլինի կամավոր սկզբունքով։
Անդրադառնալով հավելավճարի չափին՝ ՊՆ նախարարը նշեց․ «Կորոշի կառավարությունը, բայց ըստ հաշվարկների` միջին հաշվով պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կարող է կազմել մոտ 316 հազար դրամ»։