Սիսիանում արդեն մի քանի տարի է՝ չի գործում դիահերձարան: Հանգուցյալների հարազատները ստիպված են լրացուցիչ ծախսեր անել և մարմինը Գորիս հասցնել: Կառավարության՝ Սիսիանում ժամանակակից բժշկական կենտրոն հիմնելու ծրագրի շրջանակում կառուցվել է նաև դիահերձարան, որը կահավորման փուլում է: