Հանրապետությունում դեռ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
  • Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
  • Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։
  • Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։  
  • Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print