Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում ասել է Ուշակովը։
Հիշեցնենք, որ այսօր Բիշքեկում ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։