Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում․ Քերոբյան

2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այդ ժամանակում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։ Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։ Ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում»,-գրել է Քերոբյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print