Սյունիքի մարզի Տաթև համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել

Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Տաթեւ խոշորացված համայնքի Շինուհայր բնակավայրում դեկտեմբերի 11-ին, 57-ամյա տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն։ Տեղեկությունը փոխանցում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ 1965թ ծնված տղամարդը նռնակը պայթեցնելու եղանակով ինքնասպանություն է գործել։
Համայնքի ղեկավար Սամվել Լալայանի խոսքով՝ ինքնասպանություն գործած Պարգեւ Սարգսյանը ամուսնացած չէր, ապրում էր միայնակ. «Նորմալ, լուրջ տղա էր։ Չենք կարողանում հասկանալ, թե ինչու է այդ քայլին դիմել։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիր չի ունեցել։ Վարորդ էր, նաեւ պահակություն էր անում։ Նորմալ ֆինանսական վիճակ ուներ։ Ամուսնացած չէր, չուներ երեխաներ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print