Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարությունից:

«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով ԼՂ մատակարարումը` պահպանելով տեղի բնակիչների իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ։

Փարիզը նաև ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հռչակագրի դրույթները հարգելու անհրաժեշտությունը։

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print