ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ կեսգիշերն անց հակառակորդը խախտել է հրադադարը։
«Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուրի փոխանցմամբ հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: