Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օդային միջանցք բացելու հրատապ անհրաժեշտության կա։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարարը։
«Մենք կառուցում ենք մի համակարգ, որը բնակչությանը կապահովի անհրաժեշտ պարագաներով ամբողջական շրջափակման պայմաններում։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական միջանցք լինի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է։ Մեզ անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական ինքնաթիռներին թռչել Արցախ։ Դա մեզ, որպես համայնք, այստեղ պահպանելու կարևոր պայման է, որպեսզի նման իրավիճակներ նորից չկրկնվեն: Օդանավակայանը լիովին պատրաստ է գործելու»։
Հիշեցնենք՝ արդեն չորս օր է, ինչ ադրբեջանական «բնապահպանները» փակել են Լաչինի միջանցքը։