Ադրբեջանը առանց որևէ նախապայմանների վերականգնել է Արցախի գազամատակարարումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Առանց որևէ նախապայմանների, առանց մեր կողմից որևէ զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազամատակարարումը։ Ուզում եմ, բոլորիս ողջունել մեր հաղթանակով, մենք ցույց տվեցինք՝ մենք ուժեղ ենք, չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու»,-ասել է Վարդանյանը։