Արցախի պետնախարարը հանրահավաք է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել: Այս մասին Արցախի պետնախարարը հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այս 4 օրերը, որ մենք անցկացրեցինք այս իրավիճակում, մեզ բոլորիս թույլ տվեց հասկանալ, որ մենք միասնական ենք: Դրա համար մենք վաղը հայտարարում ենք հանրահավաք, որը կանցկացնենք Ստեփանակերտում, ժամը 15:00-ին: Կոչ եմ անում բոլորին մասնակցել հանրահավաքին, որպեսզի ցույց տանք մեր ուժը, մեր միասնականությունը, ցույց տանք, որ Արցախը մեծ ուժ է»,- ասաց Վարդանյանը:

Վերջինս հավելեց՝ հասկանում է, որ դեռևս ոչինչ չի ավարտվել, և դեռևս երկար ճանապարհ կա անցնելու՝ Արցախի անկախության, անվտանգության, զարգացման ծրագիրը  իրականացնելու առումով: «Բայց մենք չենք կարող  հաղթանակի հասնել, եթե ազնիվ ու արդար չլինենք միմյանց հետ: Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն, որ ինչ-որ հատուկ պայմաններ են լինելու իրենց համար, այդ հույսը պետք է կտրեն»,- ասաց Վարդանյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print