Հավելյալ պետական տուրք կվճարեն՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը, տեղեկացնում է 1inlurer.am—ը

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի ավելացումն է:

«Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրքը, ներդնել նաև լրացուցիչ պետական տուրք, այս անգամ՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից»,- ասաց Պողոսյանը:

Նախագծի համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելիս առաջարկվում է վճարել ևս 175 միլիոն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում՝ յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելիս վճարել ևս 50 միլիոն դրամ պետական տուրք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print