Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«8-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհների վրա, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել։ Լուրջ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղամիջոցներից և առողջապահական ծառայություններից»,- գրել է Փաշինյանը։