Լաչինը ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է․ Զասը՝ Լաչինի միջանցքի առիթով դիմում ստանալու վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ելնում է այն բանից, որ Լաչինի միջանցքի հարցի լուծումը, որը միջազգային մակարդակով բարձրացնում է Երեւանը, նրա պատասխանատվության գոտուց դուրս է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացնում է news.am-ը։

«(Հայաստանի կողմից Լաչինի միջանցքի առիթով- խմբ.) դիմումներ չեն եղել, մենք ելնում ենք այն բանից, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է»,- ասել է Զասը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print