ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի խոսքով՝ առաջիկա հանդիպումը կարևոր է։
«Ռուսաստանի նախագահի հրավերով այդ հանդիպումը կկայանա 26-27-ին (դեկտեմբերի – խմբ.)։ Հույս ունենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր համագործակցության համար», – ասել է Լեբեդևը Մինսկում։
Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ են հետխորհրդային երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանը: