Ամանորին արտերկիր մեկնող ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը, որի տրամադրության տակ են հայտնվել «Яндекс Путешествия» ծառայության ուսումնասիրության տվյալները։
«Անցյալ տարվա համեմատությամբ դեպի մերձավոր արտասահմանի երկրներ ուղևորությունների պահանջարկն աճել է 32%-ով, իսկ ընդհանուր առմամբ արտասահման՝ 4%-ով»,- նշել են փորձագետները։ Ծառայության տվյալներով՝ ճանապահորդություն պլանավորողների մեծամասնությունը (83%) տոներին ուղևորությունների կմեկնի Ռուսաստանի տարբեր շրջաններ։ Ռուսաստանի ներքին ուղղություններից Ամանորին առավել պահանջված են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը և Սոչին, արտասահմանյաններից՝ Թուրքիան, Հայաստանը և Ղազախստանը։
Ռուսաստանի Դաշնությունում երկու ուղղությամբ ավիատոմսի միջին գինը մեկ անձի համար նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18%-ով՝ մինչև 14 հազար ռուբլի։ Դեպի արտասահման և հետադարձ տոմսի գինը աճել է 79%-ով՝ մինչև 50 հազար ռուբլի։ Ռուսաստանում տոնական օրերին հյուրանոցային համարների ամրագրման միջին արժեքը կազմում է շուրջ 35 հազար ռուբլի, արտասահմանում՝ 42,5 հազար ռուբլի, հայտնել են ընկերությունում: