2022 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունվարի 1-ից և՛ գյուղաբնակ, և՛ քաղաքային բնակավայրերում ապրող, մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերը ուղիղ 3000 դրամով ավել նպաստ կստանան»,– ասաց Փաշինյանը։
Նոր օրենքի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ մայրերը կստանան 31 600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն)։
Նույնչափ գումար է նախատեսվում է նաև հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամող չաշխատող մայրերին։ Իսկ աշխատող ու երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերը հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար կստանան 69 000 դրամ։