Վերին Լարսում հերթերն աննշան են․ Քերոբյան

Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,հաղորդում է Sputnik Արմենիան։

Քերոբյանի խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։

«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են», – նշեց Քերոբյանը։

Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print