ԼՂ-ում ռուս խաղաղապահները գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան․ Պեսկով

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղության և կարգուկանոնի ապահովման համար։ Նրանք գործում են համաձայնագրերի ոգուն և տառին համապատասխան։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnika Արմենիան:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ փաստացի չի կատարվում 2020թ–ի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ պահելու դրույթը։

«Մենք, անշուշտ, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այդ թեման», — շեշտել է Պեսկովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print