Անհրաժեշտ է նաև կարգավորել տարաձայնությունները տարածաշրջանի հանքերի շահագործման հարցի շուրջ․ Զախարովան՝ Լաչինի միջանցքի բացման մասին

Զախարովա

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Sputnik Արմենիան:

«Անհրաժեշտ է նաև կարգավորել տարաձայնությունները տարածաշրջանի հանքերի շահագործման հարցի շուրջ»,–ասել Է Զախարովան:

Զախարովան նել է, որ ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում են աշխատել իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ։ Նրանց ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 16-ից վերականգնվել է գազամատակարարումը, վերականգնվել է հումանիտար նշանակության ավտոտրանսպորտի, այդ թվում ՝ շտապօգնության մեքենաների երթևեկությունը։

«Ակնկալում ենք, որ իրավիճակն առաջիկայում կհանգուցալուծվի։ Կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել ստանձնած պարտավորությունները՝ համաձայն երեք երկրների ղեկավարների հայտարարության։ Դրանով նախատեսում են Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապի առկայություն Լաչինի միջանցքով, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»,–ասել Է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print