Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է, որը նպատակ ունի վնասել քաղաքացիական բնակչությանն ու մասշտաբային հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղում»,-գրել է Հունանյանը: