Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը անսահման չէ․ Նասեր Քանանի

Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողությունների մեջ օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը՝ հղում անելով New York Post-ը, որն էլ վկայակոչում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությանը։

«Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների նկատմամբ անսահման չէ»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ղեկավարը պետք է սովորի դասեր քաղել որոշ քաղաքական առաջնորդների ճակատագրից, «որոնք ստացել են ԱՄՆ աջակցությունը»։

Ավելի վաղ Իրանը պատասխանել էր Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր տրամադրելու վերաբերյալ Արևմուտքի մեղադրանքներին՝ նշելով, որ Մոսկվային նման սարքեր փոխանցելը արգելված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print