Մենք օրակարգից չենք հանում մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ եռակողմ շփումը․ Լավրով

Ռուսաստանը պատրաստ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը անցկացնել իր տարածքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Մենք օրակարգից չենք հանում մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ եռակողմ շփումը, մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը Մոսկվայում ընդունելու մեր ընկերներին»,- ասաց նա։

Լավրովի խոսքով՝ խաղաղության պայմանագրի թեման մշտական ուշադրություն է պահանջում։

Միաժամանակ, Լարովը նշել է, որ որևէ մեկն այդքան շահագրգռված չէ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմամբ, որքան Ռուսաստանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print