Այն մեթոդով, որով մեզ բոլորիս տեղեկացրել են այսօրվա այս միջոցառմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, հարցեր է առաջացնում․ Լավրով

Ես արդեն ափսոսանք եմ հայտնել, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումը չկայացավ։ Մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո։

«Մենք, ինչպես եւ դուք, մերժման մասին տեղեկացանք մամուլի ծառայության հաղորդագրությունից։ Որեւէ դիվանագիտական խողովակ, որը սովորաբար կիրառվում է նման դեպքերում, չի օգտագործվել։ Դա հայկական կողմի որոշումն է։

Տասնամյակներ տեւած պատերազմի արդյունքում ձեռքբերված ոչ մի պայմանագիր, ոչ մի համաձայնագիր հարյուր տոկոսով եւ միանգամից չի կատարվել։ Միշտ  կողմերից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ թույլ է տալիս խախտումներ։ Այդ խախտումներով, որպես կանոն, զբաղվում են խաղաղապահները։ Նման դրույթ կա նաեւ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններում․․․Միջադեպեր  պարբերաբար լինում են։ Բայց ամենակարեւորն այն է, որ ես ուզում եմ ասել, որ այդ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած հակամարտության մեջ, եւ որոնք պետք է անհապաղ դիտարկել, կշարունակվեն ավելի երկար, եթե ամեն անգամ ցանկացած միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների համաձայնեցված փուլերից: Եվ նույնիսկ իր դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու տեսանկյունից այստեղ եւս մեր հայ գործընկերը կորցրեց հնարավորությունը․․․Իսկ ահա Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրեց իրավիճակի ադրբեջանական տեսլականը․․․Եթե  մեր հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հաստատեր իր մասնակցությունը, կատարեր պայմանավորվածությունը, նա կունենար նույն հնարավորությունը, եւ այդ ժամանակ արդեն համաշխարհային հանրությունը կարող էր հետեւություններ անել։ Բայց եւս մեկ անգամ ընդգծեմ, որ այն մեթոդով, որով մեզ բոլորիս տեղեկացրել են այսօրվա այս միջոցառմանը հայկական կողմի չմասնակցելու մասին, այն, իհարկե, հարցեր է առաջացնում»,-նշել Է Լավրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print