Դեկտեմբերի 25-ին, ժամը 18։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը․ կա երկու տուժած։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա. Ա. Ռ., ծնված 1982 թ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Ղ․-ն (ծնված 1953 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: