Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,-ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը համաձայնեցված չէ, և երեք երկրների առաջնորդները կարող են զրուցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կընթանա դեկտեմբերի 26-27։