Սյունիքի մարզպետի մասնակցությամբ Գորիսում տեղի է ունեցել սուբվենցիոն ծրագրով կառուցված օբյեկտների բացման արարողությունը

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի է ունեցել  պետություն-համայնք համաներդրմամբ իրականացված (2021 թ․սկսված) երկու սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցված օբյեկտների բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի ֆեսբուքյան էջից։

«Գորիսից դեպի Ակներ բնակավայր տանող մոտեցման երկրորդ գլխավոր ճանապարհի հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 225 մլն 239 հազ դրամ, որից ՀՀ պետբյուջեի մասնաբաժինը՝ 101 մլն 398 հազ դրամ, համայնքինը՝ 123 մլն 931 հազար դրամ։ 

Մաշտոցի փողոցի 230 մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450 մ հատվածի ասֆալտապատում․ ընդհանուր արժեքը՝ 85 451 000 դրամ, որից պետբյուջեի ներդրումը՝ 38 մլն 453 հազար դրամ, համայնքինը՝ 46 մլն 998 հազար դրամ»,-նշվում է  հաղորդագրությունում։

Հավելենք, որ Գորիսում երեկ տարբեր դոնորների ու համայնքապետարանի ներդրման շնորհիվ բացվել են նաև խաղահրապարակ ու Վերիշենի հիմնանորոգված մանկապարտեզը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print