Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն հասել է 81․5 մլրդ դոլարի

2022թ–ի հունվար– հոկտեմբերին ՌԴ–ի ու ԱՊՀ անդամ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6.6 տոկոսով` հասնելով 81.5 մլրդ դոլարի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Հիմքեր կան ենթադրելու, որ տարեվերջյան արդյունքներով այն կհասնի 100 մլրդ դոլարի»,– ասաց ՌԴ նախագահը։

Վերջինս ընդգծեց, որ նշված աճը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, համաշխարհային շուկայում առաջացած խառնաշփոթի, անբարենպաստ տնտեսական պայմաններում ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցային ճնշումների իրավիճակում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print