Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, նրանք գնացել են։ Այսօր նոր տեխնիկական առաքելություն կա, որը պետք է գնահատի իրավիճակը»,– հայտնել է Գրիգորյանը։