Փաշինյանը, Պուտինը և Ալիևը առանձնազրույց են ունեցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հաղորդում է Sputnik Արմենիան:

«Մենք ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել զրույցը, և հաջողվել է երեքով խոսել։ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ, մնում է գլխավոր հարցը։ Ինչպես և պայմանավորվել էինք, այս բոլոր մանրամասները կքննարկենք», – ասել Է Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print