Քաջարանի համայնքապետարանը Ամանորի միջոցառումների շարք է նախաձեռնել: Մեկնարկը տրվեց Լեռնաձորից: «Զանգեզուր» պարային համույթի ու երգի ստուդիայի սաները համերգային կատարումներով նախ շնորհավորեցին Ձագիկավանի դպրոցականներին, ապա՝ Կապանում տեղակայված զորամասի զինվորներին: Միջոցառումների գլխավոր հովանավորը ԶՊՄԿ-ն է:
