Ադրբեջանը Զանգիլանի (Կովսական) շրջանից դեպի Նախիջևան այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա․ Բայրամով

Հայաստանը, կանխելով «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը, առաջին հերթին «իրեն է վնասում» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Aravot.am-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ադրբեջանն Իրանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա արդեն սկսել է Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսպիսով, ադրբեջանական կողմը Զանգիլանի (Կովսական) շրջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ 

Նա ընդգծել է, որ ամեն դեպքում, Ադրբեջանը առաջ կտանի իր շահերը և կպահանջի Հայաստանից կատարել իր «պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am)։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print