2023-ից շրջանառության մեջ կդրվեն նոր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ

Դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ կենտրոնական խորհուրդը որոշել է 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

ԿԲ-ից հայտնում են, որ սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:

Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print